Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը որոշում է կայացրել միանալ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող միջազգային կոալիցիային, որը պետք է ապահովի Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում նավթային փոխադրումների անվտանգությունը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։
Ըստ նախարարության հայտարարության՝ որոշումը հիմնավորվում է նրանով, որ իրենք ձգտում են ապահովել գլոբալ էներգետիկական անվտանգությունը և համաշխարհային տնտեսությանը էներգառեսուրսների անընդհատ մատակարարումը:
Նշեքն, որ կոալիցիայի մեջ արդեն մտել են Ավստրալիան, Բահրեյնը և Մեծ Բրիտանիան։