Լեհաստան ժամանած ամերիկացի զինվորականները Ուկրաինայի հետ սահմանի մոտ լեհական բանակի հետ համատեղ զորավարժություններ են սկսել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը Թվիթերում։
Օրեր առաջ ԱՄՆ-ն ևս 300 զինվորական էր ուղարկել Լեհաստան՝ ցանկանալով փարատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների անհանգստությունը՝ կապված Սև ծովում ՌԴ-ի և Բելառուսի զորավարժությունների հետ։

