ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Լիբանանին 157 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։
«Լիբանանում ճգնաժամի սրման կապակցությամբ Միացյալ Նահանգները գտնվում է հումանիտար օգնության առաջնագծում՝ այսօր հայտարարելով մոտ 157 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին: Մենք հանձնառու ենք աջակցել կարիքավորներին և էական օգնություն տրամադրել տեղահանված քաղաքացիական անձանց, փախստականներին և նրանց ընդունող համայնքներին», – գրել է Բլինքենը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:
ՄԱԿ-ի վերջին տվյալներով, Իսրայելի գրոհների հետևանքով Լիբանանից Սիրիա է փախել ավելի քան 200 հազար մարդ։
