Սիբիրյան սառը օդային զանգվածները ռեկորդային սառնամանիքներ և ձյան առատ տեղումներ են բերել ԱՄՆ-ի արևելյան հատված: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաընկերության պաշտոնական կայքը։
Ջերմաստիճանը Չիկագոյում նվազել է մինչև -13 աստիճան, ինչը գերազանցել է 1986 թ. սահմանած ռեկորդը: Իսկ ահա Նյու Յորքում գերազանցվել է 77 տարի առաջ գրանցված ձյան շերտի բարձրության ռեկորդը:
ԱՄՆ-ի արևելյան մասում ջերմաստիճանի անսպասելի անկման պատճառով մի շարք դպրոցներ և կազմակերպություններ փակվել են: Օդանավակայաններում չեղարկվել են հազարից ավելի չվերթներ:
Սառած ճանապարհներին երթևեկելու պատճառով վերջին մի քանի օրերի ընթաքում առնվազն 5 մարդ է մահացել:
Ազգային օդերևութաբանական ծառայության օդերևութաբան Քևին Բիրքի խոսքով՝ նման օդային զանգվածներն ավելի շատ բնորոշ են հունվարի կեսերի, քան նոյեմբերի համար:
«Թերևս սա ջերմաչափի ամենացածր կետն է, որին երբևէ հասել ենք»,-ասել է նա: