ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը խիստ մտահոգված է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմից հետո հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով և մասնավորապես, Ադրբեջանի կողմից շարունակական սպառնալիքներով և հարձակումներով։
Կոնգրեսականն անթույլատրելի է համարել Միացյալ Նահանգների կողմից սպառազինության մատակարարումը Ադրբեջանին։ Շիֆի խոսքով, ԱՄՆ-ը աչք չի փակելու Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժ գործադրելու վրա: