Սպորտ
13:45 11/08/2021

Հավաքելու ենք փաստերն ու դիմենք դատարան․ Ալեքսանյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը ամփոփել է Օլիմպիական խաղերում գրանցված արդյունքները։

Ալեքսանյանը խնդիրներ է տեսնում մրցավարական գործողություններում և Կարել Ասլանյանի, և Կարապետ Չալյանի և Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերի դեպքում։

Ասլանյանի դեպքում մեր մարզիկը մաքուր հաղթանակ գրանցեց, ժյուրիի անդամը պնդեց, որ մրցավարները նայեն կրկնապատկերը, որից հետո որոշումը, խիստ կասկածելի կերպով, փոխվեց։

Չալյանի դեպքում ադրբեջանցի մրցակիցը բացահայտ պրովոկացիա էր իրականացնում՝ փորձելով ցույց տալ, թե իբր Չալյանը գլխով հարվածում է իր դեմքին։ Արդյունքում՝ պրովոկացիային կուլ գնացին մրցավարները և նկատողություն տվեցին Չալյանին։

Ինչ վերաբերվում է Արթուր Ալեքսանյանին, ապա այստեղ մրցավարները մեր մարզիկին պետք է տային 2 միավորվ՝ փակվելու համար, բայց չտվեցին, հետո էլ, կրկին չելենջից հետո, սեղանի մրցավարները ինչ-որ բան գտան ու 2 միավոր տվեցին Եվլոևին։

Հավաքականի մարզիչը նշում է, որ իրենց հավաքագրելու են փաստերն ու դիմեն դատարան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ