ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է պահպանել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը

Ամենադիտվածներ

USAID Armenia-ի Facebook-ի էջում գրված է․

«ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է պահպանել և խնայել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը:

«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի միջոցով, Արարատի մարզի Հայանիստ և Սայաթ-Նովա համայնքների հետ արդյունավետ գործակցության շնորհիվ՝ տարեկան հնարավոր է լինում խնայել ավելի քան 3 միլիոն խորանարդ մետր ջուր։

Ավելին, այդ համագործակցության շնորհիվ այժմ գրեթե 5000 բնակչի հասանելի է հուսալի, մաքուր և անվտանգ ոռոգման ջուր։

Ընթերցեք այս հրապարակումը և իմացեք, թե ինչպես են ԱՄ ՄԶԳ-ի կլիմայի ռիսկերի կառավարման գործիքները լուծում ջրային ոլորտի հետ կապված խնդիրները Հայաստանում և սատարում երկրի արտեզյան ջրատարները պահպանելու կառավարության ծրագրին»։

https://www.facebook.com/USAIDArmenia/posts/3767470813274193

Ամենաթարմ