fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն 6 մլրդ դոլար ներդրում կանի M1 Abrams տանկերի արդիականացման համար

ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է երեք տարվա ընթացքում 6 միլիարդ դոլարի ներդրում կատարել M1 Abrams տանկերի արդիականացման նպատակով: Մարտի 20-ին այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփն Օհայոյի նահագում աշխատավորների առջև ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում:

«M1 Abrams տանկերի կատարելագործման և արդիականացման գործում հաջորդ երեք տարա ընթացքում մենք ավելի քան 6 միլիարդ դոլար կներդնենք»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը: «Դա գրեթե կրկնակի ավելի է, քան նախորդ (Բարաք Օբամայի) վարչակազմը ներդրել է ութ տարում»,- ընդգծել է նա:

2020թ․ ֆինանսական տարվա բյուջետային պահանջում, որն անցյալ շաբաթ Սպիտակ տունն ուղարկել է Կոնգրես, առաջարկվում է պաշտպանության ծախսերն ավելացնել 5 տոկոսով՝ մինչև 750 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ