NBC Connecticut-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Աֆղանստանի հարավում բնակվող թալիբների ուղղությամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Սոննի Լեգգետը։ Լեգգետը Twitter-ում գրել է, որ դա վերջին 11 օրվա ընթացքում թալիբների ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին ավիահարվածն էր: Լեգգետը նշել է, որ հարձակումներն իրականացվել են, քանի որ Հիլմենդ նահանգում աֆղանական կառավարական զորքերը հարձակում էին գործել Թալիբի վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել «Թալիբանի» առաջնորդի հետ: Նրա խոսքով «լավ» հեռախոսազրույց է եղել: Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը և «Թալիբանը» ընդհանուր շահ ունեն և այդ շահը Աֆղանստանում խաղաղություն հաստատելն է։