նահանգ
Խոշոր հրդեհ Կալիֆոռնիայում
Կալիֆոռնիայում հարյուրավոր հրշեջներ պայքարում են այս տարվա ընթացքում նահանգում տարածված ամենամեծ անտառային հրդեհի դեմ: Նահանգի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ McKinney հրդեհը, որը սկսվել է ուրբաթ օրը հյուսիսային Սիսկիյու կոմսությունում, արդեն այրել է 21,000 հեկտար: Առնվազն 2000 բնակիչ, ինչպես նաև Pacific Crest արշավային արահետով արշավորդներ լքել են տարածքը, հայտնում են իշխանությունները: Շաբաթ օրը Սիսկիյու կոմսությունում…
Իլինոյսում վաճառվել է 1,3 միլիարդ դոլարի ջեքփոթի հաղթող տոմս
ԱՄՆ Իլինոյս նահանգում գնված մեկ հաջողակ շահել է 1,34 միլիարդ դոլար (1,11 միլիարդ ֆունտ ստեռլինգ) արժողությամբ տոմս, երկրորդ խոշորագույն Mega Millions մրցանակում, հայտնում են կազմակերպիչները: Ջեքփոթի կանխիկ արժեքի տարբերակը կազմում է $780,5 մլն: Հաղթողը կարող է ընտրել կանխիկ գումարը կամ վճարել ամբողջական ջեքփոթը 29 տարվա ընթացքում: Ուրբաթ օրվա խաղարկությունում ջեքփոթը շահելու հավանականությունը բավականին փոքր էր՝…
ԱՄՆ-ում ավերիչ պտտահողմեր են․ զոհերի թիվը հասնում է 100-ի
Ամերիկայի Միացյալ Նահանգներում պտտահողմերը շարունակում են աղետալի իրավիճակ ստեղծել երկրի մի քանի նահանգներում։ Այս մասին հայտնում է CBS-ն։ Նշվում է, որ 241 կմ/ժ արագությամբ սլացող պտտահողմերը ավերիչ հարվածներ են հասցրել Միսսուրի, Արկանզաս, Իլինոյս և Թեննեսի նահանգներում։ Ըստ աղբյուրի՝ աղետի հետևանքով գրանցվել են բազմաթիվ ավերածություններ ու էլեկտրաէներգիայի խափանումներ։ Պտտահողմերն արդեն պատճառ են հանդիսացել շուրջ 100 մարդու…
Թենեսի նահանգում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 21-ի
ԱՄՆ-ի Թենեսի նահանգին պատուհասած հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են առաջացել, որոնք դարձել են տասնյակ զոհերի տուժածների պատճառ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ այս պահի տվյալներով կա առնվազն 21 զոհ ու 50 անհետ կորած։ Ըստ աղբյուրի՝ որոնողափրկարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։
Աֆղանստանում կա մեկ նահանգ, որը գրավված չէ թալիբների կողմից
Աֆղանստանում մնացել է նահանգ, որը դեռ թալիբների վերահսկողության տակ չէ․ խոսքը Փանջշեր նահանգի մասին է։ Այս մասին հայտնում է Paris Match-ը։ Նշվում է, որ սա միակ շրջանն է, որը դեռ զավթված չէ թալիբների կողմից։ Ըստ աղբյուրի՝ այստեղ է գտնվում նաև Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը, ով մտադիր է մնալ երկրում ու շարունակել դիմադրությունը։
Թուրքիայի հրդեհների վնասի չափը նախնական տվյալով՝ ավելի քան 35 մլրդ դոլար է
Թուրքիայում մոլեգնոց հրդեհները շարունակում են երկրին մեծ ֆինանսական կորուստներ պատճառել։ Նախնական հաշվարկով՝ անտառային հրդեհների հասցրած վնասը գերազանցում է ավելի քան 35 մլրդ դոլարը: Թուրքիայի 31 նահանգում բռնկված 130 զանգվածային հրդեհներն ամենախոշորն են այդ երկրի պատմության մեջ: Թուրքիայի հրդեհների պատճառած վնասի չափը նախնական տվյալով՝ ավելի քան 35 մլրդ դոլար է։
ԱՀ ԱԳՆ-ն ողջունել է Նյու Ջերսիի կողմից Արցախի անկախության ճանաչումը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։ «Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության…
Օրեգոնում շոգից տասնյակ մարդիկ են մահացել
Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն Նահանգում անոմալ շոգի զոհ է դարձել առնվազն 63 ամերիկացի։ Այս մասին տեղեկանում ենք նահանգային The Oregonian պարբերականից։ Նշվում է, որ բնակիչների մանվան պատճառ է դարձել հիպերթերմիան։
Չինաստանում 7 բալանոց երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի Ցինհայ նահանգում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Սինին քաղաքից 385 կմ հարավ-արեւմուտք, որտեղ բնակվում է ավելի քան 760 հազար մարդ: Օջախը եղել է 10 կմ խորության վրա: Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Կանադայի Ալբերտա նահանդը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել
Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը ի թիվս այլոց, և ապրիլ ամիսը ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ Բանաձևը կոչ է անում կառավարությանը մշակել ռազմավարություն ցեղասպանությունները կանխելու և դրանց պատճառները վերացնելու, Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների…
ԱՄՆ-ում սխալմամբ պատվաստել են 8-ամյա տղայի
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում կորոնովիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել 8-ամյա մի տղա։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի ունեցել մարդկային սխալի հետևանքով։ Նախ տղայի հայրը նրան առցանց ճանապարհով գրանցել է Դալասի շրջանի պատվաստումների կենտրոնում ընդունելության համար։ Հետո նրան տրամադրվել է QR կոդ, որից հետո տղայի հորը թվացել է, թե պատվաստումն այդ…
ԱՄՆ 12 նահանգների իշխանություններ դատի են տվել Բայդենին
ԱՄՆ 12 նահանգների իշխանություններ դատի են տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կլիմայի մասին հրամանագրի պատճառով: Միսուրիի գլխավոր դատախազ Էրի Շմիթի ներկայացրած հայցին միացել են Արկանզասի, Արիզոնայի, Ինդիանայի, Կանզասի, Մոնտանայի, Նեբրասկայի, Օհայոյի, Օկլահոմայի, Հարավային Կառոլինայի, Թենեսիի և Յութայի գլխավոր դատախազները: Նրանք հայտնել են, որ այդ հրամանագիրը խախտում է իշխանության բաշխման սկզբունքը, քանի որ ընդլայնում է դաշնային…
Նիգերիայում հարձակվել են դպրոցի վրա ու առևանգել աշակերտներին
Նիգերիայի Կացինա նահանգի Կանկարա քաղաքում զինված մարդիկ անկանոն կրակ են բացել փողոցներում, որից հետո՝ դիմադրություն ստանալով իրավապահներից, նրանք շարժվել են դեպի Government Science Secondary School դպրոցի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է նիգերիական Vanguard պարբերականը։ Նշվում է, որ դպրոցում սովորում է ավելի քան 800 մարդ։ Երկրում կրթության ոլորտի պատասխանատուներից Բադամասաի Չարանչիի տվյալներով՝ դպրոցի վրա հարձակումից հետո…














