fbpx
Աշխարհ
23:00 14/01/2020

ԱՄՆ-ն Չինաստանին հանել է արժութային մանիպուլյատորների ցուցակից

ԱՄՆ-ն Չինաստանին հանել է արժութային մանիպուլյատորների ցուցակից

ԱՄՆ-ը որոշում է կայացրել, ըստ որի՝ Չինաստանը այլևս չի լինի արժութային մանիպուլյատորների ցուցակում: Այս մասին նշված է երկրի առևտրական գործընկերների մակրոտնտեսության և արժութային քաղաքականության վերաբերյալ ֆինանսների նախարարության կիսամյա զեկույցում։

Ցուցակից հանելու որոշումն ընդունվել է Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրական գործարքի առաջին փուլի ստորագրման նախաշեմին:

«Նախարարությունը կատարել է վերջին յոթ ամսում Չինաստանի արժութային քաղաքականության զարգացման վերլուծություն։ Թեև տասը երկրների արժութային քաղաքականությունը սևեռուն ուշադրություն է պահանջում, գլխավոր գործընկերներից ոչ մեկը չի խախտում արժութային մանիպուլյացիանների մասին 1988 և 2015 թվականների համապատասխան օրենսդրական չափանիշները»,-ասված է տեքստում:

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, Չինաստանը որոշել է ձեռնպահ մնալ մրցակցային արժեզրկումից՝ միևնույն ժամանակ ապահովելով թափանցիկությունն ու հաշվետվությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարել է, որ Չինաստանի հետ առևտրական գործարքի առաջին փուլի վերաբերյալ համաձայնագիրը կստորագրի հունվարի 15-ին Սպիտակ տանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ