fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն և Ճապոնիան կածես թե լուծում են առևտրային տարաձայնությունները

ԱՄՆ-ն և Ճապոնիան նախնական համաձայնության են եկել առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարությանը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ իմ վարչակազմը կարողացել է հասնել Ճապոնիայի հետ սակագնային խոչընդոտների վերաբերյալ նախնական համաձայնության, և ես մտադիր եմ կնքել համաձայնագիրը առաջիկա շաբաթներին»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Սակայն, ինչպես փոխանցում է աղբյուրը, Ճապոնիայի համար վճռական հարցի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը չի բացահայտել, թե արդյոք նա համաձայնել է չեղարկել ճապոնական տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի համար սպառնալից մաքսատուրքերը, թե ոչ:

2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ն հայտնել էր, որ պատրաստվում է հասնել Ճապոնիայի իշխանությունների կողմից ավտոմեքենաների և գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերի նվազեցմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ