ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Կոնգրես նամակ է հղել՝ Գրենլանդիայում երկրի գլխավոր հյուպատոսարան բացելու առաջարկով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ գլխավոր հյուպատոսարան բացելու նախաձեռնությունը պետքարտուղարությունը բացատրում է Արկտիկայում ԱՄՆ-ի ներկայությունն ընդլայնելու ծրագրերով։
Նշվում է, որ ամերիկյան հյուպատոսարան Գրենալնդիայում առաջին անգամ բացվել է 1940-ին, իսկ հետո փակվել 1953-ին։
Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ն նոր գլխավոր հյուպատոսարան ծրագրում է բացել 2020-ին, կղզու մայրաքաղաք Նուքում։