ԱՄՆ-ն կօգնի Վրաստանին նավահանգիստ կառուցել Անակլիայում

Ամենադիտվածներ

Վրացական Անակլիա ավանում նավահանգիստը կարող է դառնալ Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության կարևոր մասը: Ինչպես հայտնում է Վրաստանի առաջին ալիքը, այս մասին օգոստոսի 16-ին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը:

Ըստ Ռուդի՝ Անակլիայում նավահանգստի նախագծի իրականացումը կարևոր գործիք է Վրաստանի տնտեսական զարգացման համար:

Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ նավահանգիստը կկառուցվի ամերիկյան ներդրումներով:

Ամենաթարմ