fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը մեծ գումար է առաջարկում «Ալ Քաիդա»-ի երկու առաջնորդի մասին տեղեկության համար

ԱՄՆ-ը 10 մլն դոլար է առաջարկում Արաբական թերակղզում «Ալ Քաիդա»-ի երկու բարձրաստիճան առաջնորդների մասին տեղեկատվության դիմաց: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպի ներկայացուցչին։

Դիվանագիտական անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնական Մայքլ Էվանոֆը լրագրողներին հայտնել է, որ Պետդեպը մինչև 6 մլն դոլար է առաջարկում Սաադ Բին Ալ Ավլակիի և մինչև 4 մլն դոլար՝ Իբրահիմ Ահմեդ Մահմուդ Ալ Կոսիի մասին տեղեկատվության համար։

Պատճառն այն է, որ նրանք խրախուսում են Միացյալ Նահանգների վրա հարձակումները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ