ԱՄՆ-ն տարհանում է իր քաղաքացիներին Աֆղանստանից․ թալիբները շատ են մոտեցել Քաբուլին

Ամենադիտվածներ

Աֆղանստանում գործող «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները գնալով մոտենում են մայրաքաղաք Քաբուլին։

Վերջին օրերի ընթացքում հայտնի դարձավ, որ այստեղից տարբեր երկրներ տարհանում են իրենց դեսպանություններում աշխատող քաղաքացուն, ինչպիսիք են, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Կանադան և այլն։

Ինչպես հայտնի է դարձել, այսօր արդեն տարհանվում են Ամերիկայի Միացյալ Նահանագների դեսպանատան աշխատակից ԱՄՆ քաղաքացիները։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Աղբյուրը նման տվյալներ է ստացել ամերիկացի պաշտոնյաներից, որոնք ցանկացել են գաղտնի մնալ։

Նշվում է, որ նման ԱՄՆ-ն նման քայլի է գնում, որովհետև թալիբները գտնվում են Քաբուլի դռների մոտ։

Ամենաթարմ