ԱՄՆ-ն ու դաշնակիցները լուրջ վնաս կհասցնեն ՌԴ տնտեսությանը, եթե վերջինս ներխուժի Ուկրաինա․ Բայդեն

Ամենադիտվածներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը խոսել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հնարավոր սցենարի մասին։

Նա նշել է, որ եթե Ռուսաստանը նման բան անի, ապա դա աղետալի կլինի այդ երկրի համար։

Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն ու դաշնակիցները մեծ վնաս կհասցնեն Ռուսաաստանի տնտեսությանն ու կանեն այնպես, որ ռուսական բանկերը չեն կարողանա դոլարային գործարքներ իրականացնել, եթե ՌԴ-ն ներխուժի Ուկրաինա։

Սակայն, ԱՄՆ նախագահը նշել է, որ իր կարծիքով՝ ռուսական կողմը չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ Արևմուտքի հետ։

Բայդենը հնարավոր է համարել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ևս մեկ գագաթնաժողով կանցկացնի։

Ամենաթարմ