ԱՄՆ նախագահի թեկնածուն 1 օրում հավաքել է մոտ 6 մլն դոլար

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսն ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին հայտարարելուց հետո 1 օրում հավաքել է 5․9 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Նշվում է, որ Սանդերսի նախագահական արշավի համար գումար է նվիրաբերել 223 հազար մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Առաջադրվելու իր ցանկության մասին Սանդերսը հայտարարել էր փետրվարի 19-ին։ Այժմ նա թեկնածուներ է ընտրում, ովքեր կառավարությունում տեղ կզբաղեցնեն իր հաղթանակի դեպքում։

Սանդերսը 2016 թվականի ընտրություններում մրցել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու իրավունքի համար։ Փրայմերիզի ժամանակ դեմոկրատներն ընտրել էին Քլինթոնին։

Ամենաթարմ