Դոնալդ Թրամփի բուժող բժիշկ Շոն Քոնլին նամակ է ստորագրել, որում նշվում է, որ ԱՄՆ նախագահը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել և արդյունքները եղել են բացասական:
Նշենք, որ այս անգամ երկրի նախագահը հետազոտվել է շտապ թեստով, որի արդյունքները պատրաստ են լինում 15 րոպե հետո: Թրամփը ավելի ուշ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ իրեն հետաքրքիր է եղել, թե որքանով են արագ գործում այդ թեստերը:
Հայտնենք նաև, որ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման թեստ էր հանձնել անցյալ ամիս, երբ Բրազիլիայի պատվիրակության հետ հանդիպում էր ունեցել, իսկ հետո պարզվել էր, որ անդամներից մեկը կորոնավիրուսով է վարակված:
Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: