Աշխարհ

Աշխարհի գերտերությունները համաշխարհային ճգնաժամը կարող են օգտագործել սեփական նպատակների համար․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արել է աղմկահարույց հայտարարություն։ Հարցազրույցի  ամբողջական տարբերակը հրապարակել է բելառուսական պետական «Բելտա» գործակալությունը, Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ այսօր արդեն շատերն են մտորում գլխավոր հարցի շուրջ՝ ի՞նչ է լինելու համաճարակից հետո:

Նա ասել է, որ աշխարհի գերտերությունները կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված համաշխարհային ճգնաժամը կարող են օգտագործել սեփական նպատակների համար:

Չնայած նրան, որ Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի 254 դեպքերի (ըստ պաշտոնական տվյալների)` որևէ սահմանափակումների չի դիմել:

«Իսկ չի՞ թվում, որ աշխարհի ուժեղները առանց պատերազմի այդ, այսպես կոչված, կորոնավիրուսի փսիխոզի միջոցով ցանկանում են բաժանել աշխարհը»,-ասել է Լուկաշենկոն։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ