ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկամեքսիկական սահմանին կառուցվող պատի վրա ինքնագիր է թողել: Սպիտակ տան ղեկավարը ժամանել է Սան Դիեգո սահմանամեձ քաղաք՝ արգելափակոցի կառուցման գործընթացի տեսչական ստուգում կատարելու։ Այս մասին հաղորդում է TACC-ը։
Պետության ղեկավարը և իրավապահ մարմինների ներկայացուցիչները լրագրողների հարցերին պատասխանել են անմիջականորեն շինհրապարակում, որտեղ տեղի են ունենում ինըմետրանոց պարսպի կառուցման աշխատանքները: Լրագրողների հետ ճեպազրույցից հետո շինարարներից մեկը խնդրել է Թրամփին հատուկ մարկերով իր ինքնագիրը թողնել հողի մեջ խփված ցցագերանին: Նախագահին ուղեկցող պաշտոնատար անձինք հետևել են նրա օրինակին:
Թրամփը լրագրողներին պատմել է, որ կառուցվող պարիսպը համաշխարհային դասի է, դրա դրա մեջ օգտագործվում են ցեմենտ և ամրանաձողեր:
«Այն թանկ է նստում, բայց դա անհրաժեշտ է»,-նշել է Թրամփը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կառավարության խնդրանքով 20 պրոֆեսիոնալ ժայռամագլցորդներ փորձել են բարձրանալ պարսպի մակետի վրա, բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվել:
GREAT progress on the Border Wall! pic.twitter.com/TvOYxgsBSv
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 19, 2019