ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պատրիկ Շանահանին հաստատել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն իր թվիթերյան էջում։
Գրառման մեջ նշվում է, որ Շանահանը վերջին մի քանի ամիսներին ապացուցել է, որ բավականին որակավորված է նախարարության ղեկավարումը շարունակելու համար։
Շանահանն իր հերթին թվիթերյան էջում գրել է, որ իր համար մեծ պատիվ է նախագահ Թրամփի կողմից այդ պաշտոնում առաջադրվելը։
Շանահանը Պաշտպանության նախարարի պարտականությունների կատարմանը անցել էր դեռ հունվարի 1-ից՝ փոխարինելով պաշտոնաթող Ջեյմս Մեթիսին։