1776-ի հուլիսի 4-ին՝ Հյուսիսային Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի ժամանակ՝ անգլիական գաղութների (13 նահանգների) ներկայացուցիչների Ֆիլադելֆիայի Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում ընդունվեց հռչակագիր, որն ազդարարեց գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։
Այսօր ԱՄՆ-ում նշում են անկախության տոնը։
Սա ամերիկացիների ամենասիրելի ազգային տոնն է ու ամեն տարի՝ հուլիսի 4-ին, ամերիկացիները հայրենասիրական միջոցառումներ, շքերթներ ու հրավառություն են կազմակերպում։
Սակայն, այս տարի մեծ հավաքույթներ չեն լինի՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով։