Անկախության տոն
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահին և առաջին նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Անկախության տոնի կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղազախստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առիթով։ Վերջին երեք տասնամյակի ընթացքում Ղազախստանը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական և սոցիալ-տնտեսական բնագավառներում, իր արժանի…
Անկախության տոնին պետբյուջեից 0 դրամ է ծախսվել․ Արայիկ Հարությունյան
Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առիթ ունեցավ անդրադառնալու Անկախության տոնի անցկացման կապակցությամբ ծախսված գումարներին ու դրանք աղբյուրներին։ Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցի, Հարությունյանը նշեց, որ ՀՀ պետբյուջեից Անկախության տոնի վրա 0 դրամ է ծախսվել։ Նա ասաց, որ հնարավորության դեպքում ծրագրերն իրականացնում են գործընկերների հետ, որ բյուջեի նկատմամբ լրացուցիչ ծանրաբեռնվածություն…
Առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը․ Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության տոնի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Միրզոյանի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման կարևորությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը: Հայ ժողովուրդը…
Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
Իսպանական Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը։ Կառույցի Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի ու «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հայերենով ասում է․ «Շնորհավո՛ր անկախության օրդ, Հայաստան»։ Նշված նախադասությունը գրված է նաև տեսանյութի ետնանկարում։
Հռոմի Պապը ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հայաստան, շնորհավոր տոնդ Անկախության տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում Հանրապետական մաղթանք է կատարվել «Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով, Ձեզ եմ հղում ուրախ և ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաև…
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ։ Նա նշել է, որ այս 30 տարիների ընթացքում երկու երկրներն ամուր գործընկերություն են զարգացրել, որը հիմնված է մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի վրա: Բլինքենը նշել է, որ իրենք գնահատում են Հայաստանի նվիրվածությունն այդ արժեքներին, ինչպես նաև՝ միջազգային հանձնառություններին։ Նրա…
Պուտինը ուղերձ է հղել՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ։ Ուղերձներում մասնավորապես ասված է, որ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա։ ՌԴ նախագահի խոսքով՝ այս հարաբերությունների զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին։ Պուտինը նշել է…
30 տարի առաջ այս օրը նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի սկիզբ․ Ազատ դեմոկրատներ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ, որը հրապարակվել է ԱԴԿ-ի Facebook-ի էջում։ Հայաստան, շնորհավոր տոնդ ԱՄՆ նախագահի ուղերձը՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ «Սիրելի´ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս այս փառապանծ օրվա՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ, մաղթում երջանկություն, բարօրություն և խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ անսասան հավատ, կամք և հույս: Սեպտեմբերի…
Անկախության տոնի պատրաստության առթիվ հայկական ԱԹՍ-ների պարը
Հայկական ԱԹՍ-ների համահունչ պարը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի պատրաստության առթիվ։ Հայաստանը տոնում է անկախության 30-ամյակը։
Մայր Աթոռում Անկախության տոնի առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք
Վաղը՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնն է։ Դրա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք։ Այն կկատարվի նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մաղթանքի արարողությունը կկայանա Սուրբ Գայանե վանքում՝ ժամը 10:30-ին։
Սեպտեմբերի 20-ին ժամանակավոր կփակվեն Հրապարակ մտնող բոլոր փողոցները
Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17։00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մասիվի սկզբնամասում ՊՈւ-ից պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր վերաբերյալ քրգործը դատարանում է «Սեպտեմբերի 21-ին, ժամը 15։00-ից մինչև միջոցառման ավարտը, փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ…
Իրանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանը ՀՀ ազգային տոնի կապակցությամբ: Անկասկած, երկու ժողովուրդների մշակութային, հասարակական ընդհանրությունները և երկկողմ բարեկամական հարաբերությունները բարենպաստ պայմաններ կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման…
Էստոնիայի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Հայաստանի Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ «Քանի որ բոլորս դիմակայում ենք կորոնավիրուսի համավարակի պատճառով ի հայտ եկած մարտահրավերներին, ցանկանում եմ իմ աջակցության խոսքը հղել Հայաստանի ժողովրդին: Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կախված ենք մեկս մյուսից և…
Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ անկախության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորանք է հղել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթելով բարեկեցություն ու հաջողություններ։ Շնորհավորանքում նշվում է, որ մեր երկրների պատմությունը բարիդրացիության և բարեկամության օրինակ է։ Ընդգծենք նաև, որ րառման երկրորդ հատվածը հայերեն է:














