ԱՄՆ-ը պատրաստվում է ձեռք բերել հասանելիություն ուկրաինական ԱԹՍ տեխնոլոգիաներին

Հրապարակող՝

Բարսան վերսկսել է մարզումները
ԱՄՆ-ը պատրաստվում է ձեռք բերել հասանելիություն ուկրաինական ԱԹՍ տեխնոլոգիաներին՝ հետագայում լիցենզավորելու և համատեղ արտադրություն կազմակերպելու նպատակով։
Հոկտեմբերի 3-ին Վաշինգտոնում պայմանավորվել են ԱՄՆ-ին փոխանցել տեխնիկական փաստաթղթերն ու արտադրական փորձը այն անօդաչու համակարգերի վերաբերյալ, որոնք փորձարկվել և վերագործարկվել են Ուկրաինայի Զինված ուժերի կողմից մարտական գործողությունների ընթացքում։
Գործարքը վերաբերում է հարվածային և խոցող, ինչպես նաև թափառող զինամթերքի շարքին դասվող անօդաչուներին՝ մոտ և օպերատիվ շառավղով։ Պենտագոնին հատկապես հետաքրքրում է ոչ թե հենց հարթակը, այլ արտադրական և տեխնոլոգիական մոտեցումները՝ սարքավորումների արագ վերադասավորման հնարավորությունը, բաղադրիչների միատեսակեցումը, ՌԷՊ-ի հանդեպ բարձր դիմադրողականությունը և հարմարվող ծրագրային ապահովումը։
Գործարքը իրականացնելու հիմնական պայմանն է՝ արտադրությունից լիովին բացառել չինական ծագման տարրերը և ամբողջ արտադրանքը համապատասխանեցնել ԱՄՆ ռազմական որակի ընդունման ստանդարտներին։
Սույն վերլուծությունը սիրով մեզ է տրամադրել «Թատերաբեմ» ֆեյսբուքյան էջը։

Ամենաթարմ