ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։
«ԱՄՆ Սենատի 150 բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակն է։ Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից ես խորը երխտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար։
Սա հիշատակի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին և համարձակ քայլ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացում։ #Այլևս երբե՛ք»,- գրել է նա Twitter-ում։
This is tribute to the memory of 1.5 million victims of the first #Genocide of the 20th century and bold step in promotion of the prevention agenda.#NeverAgain
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) December 12, 2019

