fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայից ռազմական տեխնիկայի դուրսբերումը

Վաշինգտոնը ձեռնամուխ է եղել Սիրիայից ռազմական տեխնիկայի փոխադրմանը՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պլաններին համապատասխան: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:

Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ վերջին մի քանի օրվա ընթացքում «ցամաքային ռազմական տեխնիկայի» առաջին խմբաքանակը դուրս է բերվել Սիրիայից: Հեռուստաալիքը չի ճշտել՝ ինչ կոնկրետ բեռների մասին է խոսքը, ինչպես նաև այն, թե ուր և ինչ կերպ են դրանք փոխադրվել: Հրապարակման մեջ նշվում է, որ, ինչպես սպասվում է, ամերիկյան ուժերը նախ դուրս են բերվելու երկրի հյուսիսային մասից:

Հեռուստաալիքը արձանագրել է, որ զորքերի դուրսբերման գործողության իրականացման գործում ղեկավար դերը հատկացված է ԱՄՆ-ի զինուժերի Կենտրոնական հրամանատարությանը: Ավելի վաղ այնտեղ արդեն որշվել է, թե ինչ նավեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ցամաքային տեխնիկա է մասնակցելու այդ գործընթացին: «Անհրաժեշտ միջոցների մեծ մասն արդեն գտնվում է տարածաշրջանում»,- ասված է նյութում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ