Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն, որտեղ հանդիպել է նաև 44-օրյա պատերազմում տեսողությունը կորցրած Շանթին, ով այժմ բուժվում է Վաշինգտոնում։
Այս մասին պետնախարարը հրապարակում է կատարել Facebook-ի իր էջում։
- Այս պահին Արցախում 100 հազարից ավել մարդ է ապրում․ նախարար
- Արցախի պետնախարարը հյուրընկալվել է ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսություն
«Շանթին նվիրեցի իմ ձեռնափայտը և որոշ փորձի փոխանակում արեցինք, որպեսզի չկոտրվի այս դժվարություններից, վճռական քայլերով ստանա որակյալ կրթություն և արդեն քաղաքացիական կյանքում շարունակի իր ծառայությունը Հայրենիքին:
Համոզված եմ, որ Շանթը հաղթահարելու է այս մարտահրավերը ևս, ինչպես արել է մարտական գործողությունների թոհուբոհում:
Պատերազմի հետևանքով վիրավորված մեր բոլոր հերոս տղաները պետք է զգան յուրաքանչյուրիս սատարումը՝ հաղթահարելու կյանքի դժվարությունները և դրանք դարձնելու իրենց էլ ավելի զորացման հնարավորությունների աղբյուրներ:
Ինչ չի սպանում մարդուն, կարող է ուժեղ դարձնել…», – գրել է Բեգրալյանը։


