fbpx
Արցախ

Արցախի պետնախարարը հյուրընկալվել է ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսություն

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ԱՄՆ-ում հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն։

Այս մասին հոկտեմբերի 31-ին Facebook-ի իր էջում գրել է Բեգլարյանը։

«Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն իմ պատվին, որին մասնակցում էին հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ և նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ:

Ուրախ էի բոլոր հայ ու օտար ելույթ ունեցողներից լսել Արցախի կողքին շարունակաբար կանգնելու անհրաժեշտության ու պատրաստակամության մասին: Ես բարձր գնահատեցի Լոս Անջելեսի հայության ներդրումը Արցախի վերականգնման ու զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով առկա կարիքներից բխող կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն Արցախում:

Հաճելի ու արդյունավետ էր նաև առանձին հանդիպում ունենալ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրթյանին, մտքեր փոխանակել Սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարձրացման շուրջ:

Շնորհակալ եմ պարոն Բայբուրդյանին ու հյուպատոսության թիմին՝ իմ ու Դավիթ Հակոբյանի այցի ընթացքում իրենց ցուցաբերած արժեքավոր ու շարունակական աջակցության համար», – ասված է պետնախարարի գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ