ԱՄՆ-ում մեծ քանակությամբ փամփուշտապաշտպան պայուսակներ են վաճառվում

Ամենադիտվածներ

Միացյալ Նահանգներում վերջին օրերին կտրուկ աճել է դպրոցականների համար նախատեսված փամփուշտապաշտպան պայուսակների վաճառը։ Այս մասին հաղորդում է France24-ը:

Արտադրողների խոսքերով, աքսեսուարի պահանջարկն աճել է ԱՄՆ-ում վերջին զանգվածային գնդակահարությունների ֆոնին: Ճիշտ է, ոչ բոլոր ծնողները կարող են իրենց թույլ տալ այդպիսի պայուսակ գնել:

«Անցած շաբաթվա ընթացքում որոշակիորեն վաճառքի աճ է գրանցվել, որի պատճառն, ամենայն հավանականությամբ, վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն են մի քանի նահանգներում»,- հայտարարել է նման պայուսակներ արտադրող Guard Dog Security ընկերության գլխավոր տնօրեն Յասիր Շեյխը:

Արտադրողները պնդում են, որ նման պայուսակները կարող են պաշտպանել փամփուշտներից, չնայած այն հանգամանքին, որ այս ապրանքը դեռևս փորձարկված կամ արտոնագրված չէ Միացյալ Նահանգներում: Նման պարագաներ կարելի է ձեռք բերել առցանց և ԱՄՆ-ի խոշոր խանութներում, ինչպիսին է Walmart-ը:

 Տեղեկացնենք,որ փամփուշտապաշտպան պայուսակի գինը մոտ 100 դոլար է:

Ամենաթարմ