Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը շարունակում են մարզումները ԱՄՆ-ում:
WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը, Punch Boxing-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Միացյալ Նահանգներում մարզումային ընթացքի մասին.
«Մարզումներն անցնում են շատ լավ:Աստիճանաբար հասնում եմ լավագույն մարզավիճակիս: Արդեն սկսել ենք սպարինգ ցիկլը: Մրցում ենք շատ ուժեղ բռնքամարտիկների հետ: Նման մակարդակի բռնցքամարտիկների հետ սպարինգներ անցկացնելը մեծ փորձ է մեզ համար: Այստեղ բոլորը բարձր կարգի բռնցքամարտիկներն են և կռվում են մինչև վերջ:
Կարելի է ասել` ցանկացած սպարինգ մենամարտ, պաշտոնական մենամարտերից չի տարբերվում»,- ասել է Գոռ Երիցյանը:
Գոռ Երիցյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 10 մենամարտերում: