Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Մեզանում շատ հանգամանքներ ընկալվում են «դոգմատիկ»: Օրինակ, երբ խոսվում է, որ ԱՄՆ քաղաքականությունն անձերով չէ պայմանավորված, ասել կուզի նշանակություն չունի, թե ով է նախագահ:
Օբամայի նախագահության ժամկետը ավարտվեց Իրանի հետ հայտնի համաձայնագրով, որը գործնականում հիմնարար ակտ էր ռեգիոնալ և միջազգային անվտանգային իրողությունների տեսանկյունից: Մի քանի ամիս անց նախագահի պաշտոնն անցավ Թրամփին և ԱՄՆ դուրս եկավ միջուկային համաձայնագրից, ինչը ըստ էության ամբողջապես արժեզրկեց համաձայնագիրը և փոխեց վիճակը:
Հիմա, ստացվում է, որ եթե անգամ լիներ Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ դուրս էր գալու՞ համաձայնագրից: Որքանո՞վ լուրջ կարող է լինել այդպիսի պնդումը: Իհարկե կան ռազմավարական խորքային հարցեր, որոնց դեպքում ինստիտուցիոնալ հիշողության հանգամանքը ԱՄն դեպքում այնքան խորն է, որ այո, ոչ միայն անձեր, այլ ամբողջական թիմեր չեն փոխում սկզբունքային ոչինչ: Բայց նաև կան մջազգային քաղաքականության համար էական հարցեր, որոնցում թե անձերը, թե նրանց շուրջ թիմերը և դրանց փոփոխությունը էական բաներ են որոշում: Անգամ պետքարտուղարի տեղակալի փոփոխությունը կարող է ունենալ էական նշանակություն Այլ բան է, որ շատ հաճախ այդ փոփոխության արդյունքը կամ հետևանքը չի լինում հրապարակի, լայն հանրության համար տեսանելի:
Բայց ԱՄՆ ինստիտուցիոնալությամբ հանդերձ մտածել, թե նախագահի փոփոխությունը բան չի որոշում, ներեցեք, բայց լուրջ չէ»:
https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/3712811305409310?__cft__%5B0%5D=AZVlIVKI7YaxFg_ktQmaMgz9694cGLl1cnVjG1kNla7qEPRmqw5AA78jnsqD89LnAm2kgXa8zIlKRQYF7y40synovTwTK5AaSC_JAyVDeFliIci0cwEurE3zldlGf8_ZVK0&__tn__=%2CO%2CP-R

