Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն լրջորեն դիտարկում են Ռուսաստանին միջազգային միջբանկային փոխանցումների SWIFT համակարգից հեռացնելու հարցը։
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, սակայն, որ այս պահին կոնկրետ որոշում չկա SWIFT-ից ՌԴ-ին հեռացնելու առումով։
Բանն այն է, որ որոշ եվրոպական երկրներ դեմ են արտահայտվել այս որոշմանը, ինչպես հայնտնել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Կարծես թե, այդ երկրներն են Գերմանիան ու Հունգարիան, ովքեր մտավախություն ունեն, որ ռուս գործընկերների հետ ֆինանսատնտեսական հարաբերությունների խախտման հետևանքով կտուժեն նաև իրենք։