fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ-ին նիստ անկացնել Ուկրաինայում ռուսական զորքերի կուտակումների հարցով

ԱՄՆ-ը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումների հարցով: Այդ մասին հայտնում է DW-ն։ Թեմայի հանրային քննարկումը Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում նախատեսված է հունվարի 31-ին:

Հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցները մտավախություն ունեն Ուկրաինա Ռուսաստանի հավանական համարվող ներխուժումից: Նրանք պահանջում են, որ ուկրաինական սահմանից դուրս բերվեն ավելի քան 100 հազար ռուս զինվորականներ։ Վաշինգտոնը մտահոգված է նաև Բելառուսում ռուսական զորքերի կուտակմամբ։ Ամերիկյան իշխանությունները ցանկանում են միջազգային ասպարեզն օգտագործել որպես Մոսկվայի վրա ճնշում գործադրելու միջոց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ