fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը սկսել է հրթիռների մշակումը, որոնք արգելված են ՓՄՀՀՊ-ով

ԱՄՆ-ը սկսել է հրիթռների մշակումը, որոնք արգելված են Փոքր և միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրով (ՓՄՀՀՊ)։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Ռուսաստանի կողմից պայմանագրի չպահպանման հետ կապված՝ պաշտպանության նախարարությունը սկսել է 2017թ.-ից գիտահետազոտական և փորձնական-կոնստրուկտորական աշխատանքների իրականացումը: Նախնական ջանքերը կենտրոնացել են շարժական թևավոր և բալիստիկ հթրիռային համակարգերի վրա: Քանի որ ԱՄՆ-ն իրականացրել է պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, այդ ծրագրերը գտնվում են վաղ փուլերում: Այժմ, երբ մենք դուրս ենք եկել այդ պայմանագրից, ՊՆ-ը շարունակում է ցամաքային տեղակայման սովորական հրթիռների մշակումը՝ որպես պատասխան Ռուսաստանի գործողությունների»,- ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոնաթան Հոգգմանի հայտարարության մեջ:

Նշենք, որ օգոստոսի 2-ին դադարեցվեց վերոնշյալ պայմանագրի գործողությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ