ԱՄՆ իշխանությունները չինական ևս 5 ընկերությունների ներառել է «սև ցուցակ»-ում: Այդ ընկերություններին արգելվել է համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ: Հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Այդ հինգ ընկերություններն են Chengdu Haiguang Integrated Circuit, Chengdu Haiguang Microelectronics Technology, Higon, Sugon և Ցզյաննանի՝ Համակարգչային տեխնոլոգիաների ինստիտուտը:
ԱՄՆ Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ ցուցակում ներառված ընկերությունները հետագայում կարող են բացասական ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության և միջազգային հարաբերությունների վրա: