fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն դիմել է իր երկրի քաղաքացիներին ՌԴ-ից անհապաղ հեռանալու կոչով

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը դիմել է իրենց երկրի քաղաքացիներին Ռուսաստանից անհապաղ հեռանալու կոչով։ Այս մասին հայտնում է դեսպանատան կայքը։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան Ռուսաստան մեկնելուց, իսկ նրանք, ովքեր ներկայումս ապրում են կամ ներկայումս ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն երկիրը, մինչդեռ մասնավոր ճանապարհորդելու հնարավորությունները սահմանափակ են», – ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Դեսպանատունը խնդրանքը բացատրել է Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությամբ։ ԱՄՆ-ն ընդունում է, որ դրա հետ կապված հնարավոր է երկքաղաքացիություն ունեցող անձանց զորակոչը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ