ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել համագործակցությունը և ներգրավվածությունը՝ օգնելու Ադրբեջանին և տարածաշրջանին՝ ապահովելու կայուն խաղաղություն:
«Մենք լիովին հանձնառու ենք աջակցելու այս նպատակին, որը կբերի ավելի լավ ապագա բոլոր նրանց համար, ովքեր Հարավային Կովկասում են», – ասվում է Բլինկենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում:
Բլինկենը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի հետ զարգացող համագործակցությունը: