Ամերիկյան վարչակազմը հայտնել է, որ Ուկրաինային 450 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն կտրամադրի։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Այդ փաթեթի մեջ մտնում են HIMARS համակարգեր և զինամթերք: 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային ցուցաբերած օգնության ընդհանուր գումարը կազմել է 6,1 միլիարդ դոլար»,- ասել է Կիրբին:
Նրա խոսքով՝ ամերիկյան ներկայիս վարչակազմի իշխանության գալուց ի վեր Ուկրաինային հատկացվել 6,8 մլրդ դոլարի օգնություն։