ԱՄՆ գանձապետարանի օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) այսօր պատժամիջոցներ է սահմանել երեք կազմակերպությունների և մեկ անձի նկատմամբ՝ ռուսական «Гарпия» սերիայի հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքի մշակմանը և արտադրությանը մասնակցելու համար։ Դրա մասին ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Չինաստանի փորձագետների մշակած «Гарпия» անօդաչու թռչող սարքը արտադրվում է չինական գործարաններում՝ ռուսական պաշտպանական ընկերությունների հետ համագործակցությամբ, այնուհետև տեղափոխվում է Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար: Այդ մասնավոր ընկերությունները և անհատները ներգրավված են եղել ռուսական պաշտպանական ընկերության համար ռազմական տեխնիկայի մշակման և արտադրության մեջ՝ ԱՄՆ պատժամիջոցների ներքո՝ Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից օգտագործելու համար»,-նշված է OFAC-ի հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության հայտարարության, թեև Միացյալ Նահանգները նախկինում պատժամիջոցներ է կիրառել չինական ընկերությունների նկատմամբ, որոնք «կարևոր ներդրում ունեն Ռուսաստանի ռազմաարդյունաբերական բազայում», «սրանք ԱՄՆ առաջին պատժամիջոցներն են, որոնք կիրառվել են չինական ընկերությունների նկատմամբ, որոնք ռուսական ընկերությունների հետ ուղղակիորեն համագործակցություն են զարգացնում և զենքի համալիր համակարգեր արտադրում»։