ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններով. Պետդեպ

Հրապարակող՝

ԱՄՆ-ի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է. պետքարտուղարություն

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարելու հարցում:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե դեռևս ուժի մե՞ջ է դեկտեմբերին պետքարտուղար Բլինքենի կողմից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին Վաշինգտոն հրավիրելու հայտարարությունը:

Վերջինս հավելել է, որ հանդիպման ժամանակացույցի հետ կապված նոր տեղեկություն չկա, սակայն անհամբեր սպասում են, որ շուտով այս մասին ավելի մանրամասն խոսելու բան կլինի:

«Սա մի բան է, որ Միացյալ Նահանգները շատ ջանասիրաբար կաշխատի ավարտին հասնելու համար՝ սերտորեն համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և այս հարցում ներգրավված այլ կողմերի հետ»,- ընդգծել է Պատելը։

2023-ի դեկտեմբերին ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել էր, որ անհամբերությամբ սպասում է խաղաղության բանակցությունների համար Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին հյուրընկալելուն:

Ամենաթարմ