fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը Գազայի հատվածում ջրամատակարարման ու կապի վերականգնման համար․ Պետդեպ

Միացյալ Նահանգները շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը Գազայի հատվածում ջրամատակարարման ու հաղորդակցության վերականգնման համար։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը հիմնական բոլոր ռեսուրսներին, այդ թվում՝ ջրին հասանելիությունը վերականգնելու համար», – ասել է Միլլերը՝ ընդգծելով, որ ջրին հասանելիությունը կենսական նշանակություն ունի պաղեստինյան անկլավի բնակչության բարեկեցության համար:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Գազայի հատվածում հաղորդակցության ցանցերի գործունեությունն ապահովելու ուղղությամբ և գիտակցում ենք այս որոշիչ պահին այդ կապերի պահպանման կարևորությունը», – հավելել է Միլլերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ