fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն զինվորականներ կուղարկի Լեհաստան ռուսական ագրեսիային դիմակայելու համար

ԱՄն-ն ավելի քան 1000 զինվորական է ուղարկելու Լեհաստան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լեհաստանի իր գործընկեր Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո: Զորքի տեղակայման նպատակն է դիմակայել ռուսական ագրեսիային:

Անջեյ Դուդան վերջին ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ է այցելում Վաշինգտոն: BBC-ի փոխանցմամբ՝ Վարշավան առաջարկում է 2 մլրդ դոլար տրամադրել Լեհաստանում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու համար: Ընդ որում՝ ռազմաբազան պետք է անվանվի «Ֆորտ Թրամփ»:

Նախագահ Թրամփը, սակայն, առայժմ հրաժարվել է ռազմաբազա հիմնադրելու առաջարկից:

ԱՄՆ-ն Լեհաստան կուղարկի զինվորականներ Գերմանիայում տեղակայված 52.000-անոց զորքից: Բացի զինվորականներից՝ Լեհաստան կուղարկվեն դրոններ և այլ ռազմական տեխնիկա:

Դոնալդ Թրամփն ու Անջեյ Դուդան նաև համատեղ հայտարարություն են ստորագրել՝ հաստատելով երկու երկրների համագործակցությունը պաշտպանական ոլորտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ