ԱՄՆ-ում COVID-19 մահվան դեպքերը գերազանցել են 60,000
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն, աշխարհում ավելի քան 3.2 միլիոն մարդու կորոնավիրուսային թեստավորումը դրական պատասխան է տվել: Մահացել է ավելի քան 224,000 մարդ:
Միացյալ Նահանգներում, երբ նահանգների սահմանները սկսեցին վերաբացվել, մահվան ցուցանիշը բարձրացավ։ Միայն ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 1 միլիոն COVID-19 վարաքման դեպք, և մահացել է ավելի քան 60,000 մարդ: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլասիոն կրկին նախազգուշացրեց՝ զերծ մնալ մարդաշատ հավաքույթներից, այն բանից հետո, երբ ոստիկանությունը ստիպված էր ցրել հազարավոր մարդկանց Բրուքլինում, նշանավոր ռաբբիի թաղման արարողությունը։
Ռոզա Կարապետյան