fbpx
Սպորտ

Օլիմպիական շարժումը կդառնա ավելի ուժեղ․ Թոմաս Բախի բաց նամակը

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը բաց նամակ է ներկայացրել, որով դիմել է օլիմպիական կազմակերպություններին և շարժման գաղափարակիցներին։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Նամակում մասնավորապես ասված է․

«COVID-19- ը զգալի ազդեցություն է ունեցել մարդու գործունեության բոլոր ոլորտների, ներառյալ՝ սպորտի վրա։ Վիրուսի տարածումը հանգեցրեց նրան ,որ ընդունվեց պատմական որոշում` 2021թ․ տեղափոխել օլիմպիական խաղերը:

206 ազգային օլիմպիական կոմիտեները, միջազգային ֆեդերացիաները, ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովը այդ դժվարին հարցում միասնական եղան, որը օլիմպիական շարժման համերաշխության հիանալի դրսևորում է:

ՄՕԿ-ը չի հրաժարվում օլիմպիական խաղերի տեղափոխման հետ կապված ծախսերից։ Ճշգրիտ գումարն առայժմ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, այն կկազմի մի քանի հարյուր միլիոն դոլար:

ՄՕԿ –ը որոշել է ավելացնել Տոկիոյի խաղերին նախապատրաստվելու համար դրամաշնորհների , ինչպես նաև 1600 մարզիկների օլիմպիական կրթաթոշակների գումարը։

Համատեղ աշխատանքային խումբն արդեն աշխատում է խաղերի տեղափոխման հետ կապված բոլոր մանրամասների վրա: Մենք հաշվի ենք առնում առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները ՝ կապված հասարակական իրադարձությունների հետ:

«Օլիմպիական օրակարգ- 2020» – ի նշանաբանը / փոխիր կամ փոփոխիր/ ինչպես նախկինում , արդիական է նաև այսօր։

Եթե մենք ճիշտ դասեր քաղենք ստեղծված իրավիճակից, օլիմպիական շարժումը կդառնա ավելի ուժեղ և նշանակալից։

Այնուամենայնիվ, հետկորոնավիրուսային աշխարհում մենք կկանգնենք նոր մարտահրավերների առջև, ուստի կարևոր է շարունակել «Օլիմպիական օրակարգ- 2020» – ը և դրանք հարմարեցնել նոր մարտահրավերներին:

Համաճարակից հետո առողջության պահպանումը շատ ավելի մեծ դեր կունենա։ Կորոնավիրուսի ճգնաժամը մեզ սովորեցնում է, թե ինչպես է ամուր առողջությունն օգնում հաղթահարել վարակիչ հիվանդությունները: Սպորտը և ֆիզիկական ակտիվությունը թերևս մնում է մարդկանց առողջության պահպանման ամենամատչելի գործիքը: Այս ամենն առավել շեշտադրելու համար ՄՕԿ-ը ԱՀԿ –ի հետ նախատեսում է կնքել փոխըմբռնման նոր հուշագիր։

Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում ուսումնասիրել, թե ինչպիսի ազդեցություն ունի սոցիալական հեռավորությունը սպորտի վիրտուալ տարածքում: Որոշ միջազգային ֆեդերացիաներ արդեն նախաձեռնություն են ցուցաբերել հեռավար մրցումների կազմակերպման գործում: Մենք պետք է աջակցենք և ամրապնդենք այդ ջանքերը։

Ստեղծված իրավիճակը, անշուշտ, կհանգեցնի երկար և խոր տնտեսական ճգնաժամի, որի ազդեցությունը տարբեր երկրներում սպորտի վրա կարող է տարբեր լինել: Դա կախված կլինի նրանից, թե պետությունների ղեկավարները ինչ նշանակություն են տալու սոցիալական կապիտալին և սպորտին՝ ֆինանսական օգնության բաշխման գործում։

Մենք պետք է հորդորենք կառավարություններին գնահատել և հարգել սպորտի հսկայական ներդրումը՝ հանրային առողջության, ինչպես նաև դրա կարևոր դերը ազգային տնտեսության մեջ…»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ