Apple ընկերությունը հաջորդ շաբաթ մտադիր է բացել իր խանութներից մի քանիսը ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ ընկերությունը մարտ ամսից փակել էր աշխարհի տարբեր մասերում գտնվող իր խանութները` կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված:
«Apple-ի խանութների բացումը նշանակում է, որ ընկերության օպերացիաները նորմալ հունի են վերադառնում «շրջակա միջավայրի ամենագլոբալ մարտահրավերի» ժամանակ»,- ասել է Թիմ Կուկը:
Հայտնենք, որ ընկերությունը հայտարությունում նշվում է, որ հաջորդ շաբաթ Apple-ի խանութները կբացվեն Այդահո, Հարավային Կարոլինա և Ալյասկա նահանգներում:
Այս մասին հայտնում է CNBC-ն: