Հասարակություն
17:00 09/05/2020

Ազատ Դեմոկրատները շնորհավորում են բոլորին մայիսի 9-ի կապակցությամբ

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը գրառում է կատարել Facebook-ում: Նրանք շնորհավորում են բոլորին Մայիսի 9-ի կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հաղթանակի և Խաղաղության օրվա կապակցությամբ, մաղթում քաջառողջություն և խաղաղ երկինք, բազում հաղթանակներ և անկոտրում կամք:
Մայիսի 9-ը մեր կյանքում նշանավորվում է որպես պատմական հաղթանակների փառավոր օր. հայ ժողովուրդը տոնում է Եռատոնը` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման օրը:
1992թ.-ին Արցախի բերդաքաղաք Շուշիի երկար սպասված ազատագրումը հայոց վերածննդի նոր սկիզբն էր, որով ևս մեկ անգամ վերահաստատվեց արցախցիների ազատ և անկախ ապրելու իրավունքը: Սեփական ուժերին հավատալով` հզոր պետություն ստեղծելու ճանապարհին, Շուշիի ազատագրումը կարևորագույն ռազմավարական հաղթանակ էր, որին էլ հաջորդեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծումը:

Անգնահատելի է մեր հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների սխրանքը, Մեծ հաղթանակը կերտած հերոս վետերանների անձնվիրությունը, Երկրապահ կամավորականների հայրենանվիրումը և մարտական խիզախությունը: Մենք պարտավոր ենք արժանիորեն շարունակել նվաճած հաղթանակների պատվաբեր գործը` գրանցելով միմիայն նորանոր հաղթանակներ և շոշափելի հաջողություններ`մեր պետության զարգացման և բանակի հզորացման գործում:
Շնորհավորելով համայն հայությանն այս պատմական և հաղթական Եռատոնի առթիվ՝ համոզված ենք, որ ազատատենչ հայ ժողովուրդը իր միասնականությամբ և վճռականությամբ պաշտպանելու է մեր հայրենիքի խաղաղությունն ու անվտանգությունը և քայլելու է զարգացման ու ժողովրդավարացման ճանապարհով:

Հավե՜րժ Փառք հանուն ազատության և անկախության համար նահատկված մեր Հերոսներին։

Կեցցե՛ն մեր անվտանգությունն ու խաղաղությունն ապահովող քաջ զինվորները և սպաները:

Կեցցե՛ հաղթանակած հայ ժողովուրդը»,-ասվում է գրառման մեջ:

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հաղթանակի և Խաղաղության օրվա կապակցությամբ, մաղթում…

Geplaatst door Ազատ Դեմոկրատներ, Free Democrats op Zaterdag 9 mei 2020

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ