ԱՄՆ-ը կոչ է արել դաշնակիցներին չօգտվել Huawei-ի ծառայություններից

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ը կարծում է, որ չինական Huawei կորպորացիայի գործունեությունը հակասում է արևմտյան արժեքներին, ուստի նա կոչ է անում դաշնակիցներին չօգտվել Huawei-ի ծառայություններից: Այս մասին Euronews-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Արևմտյան երկրներում, որտեղ գոյություն ունի լիբերալ ժողովրդավարություն, կան ընդհանուր արժեքներ»,- ասել է Պոմպեոն, որը գտնվում է Հաագայում և մասնակցում ձեռնարկատիրության հարցերով գլոբալ գագաթնաժողովին։ Նա հավելել է, որ Չինաստանը չի կիսում այդ արժեքները:

Բացի այդ, Պոմպեոն նշել է, որ Huawei-ը համագործակցում է Չինաստանի կառավարության հետ, ընկերության տնօրենների խորհրդի կազմում կան Կոմկուսի 3 անդամներ: Դա հակասում է անվտանգության ապահովմանը։

Ամենաթարմ