fbpx
Իրավական

Ամուլսարի հարցով քրեական գործը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից․ Նիկոլ Փաշինյան

Քրեական գործը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից, և այն կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Քննչական կոմիտեի շուրջ առաջացած աղմկոտ պատմությանը։ Մասնավորապես, պարզվել է, որ Ամուլսարի վերաբերյալ քննող քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ազգակցական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, որը հաստատել է Ամուլսարի ՇՄԱԳ-ը։

Այս առնչությամբ, Փաշինյանը հայտարարեց. «Երբ այդ քրեական գործը հայտնվել է Յուրա Իվանյանի վարույթում, Իվանյանն իր անմիջական ղեկավարին զեկուցել է, որ ինքն ազգակցական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։

Իվանյանի անմիջական ղեկավարը բացել է Քրեական դատավարության օրենսգիրքը՝ պարզելու, թե արդյոք դա բացարկի հի՞մք է, թե ոչ: Նա արձանագրել է, որ բացարկման հիմք չէ, և Իվանյանի վերադասը դրա մասին չի զեկուցել իր վերադասին։

Այս պատմության մեջ մենք խնդիր տեսնում ենք։ Քրեական գործը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից, և այն կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, որը այդ պաշտոնում նշանակվել է մոտ 15 օր առաջ։

Կձևավորվի քննչական նոր խումբ, որը և՛ նախկինում, և՛ նոր ի հայտ եկած փաստերը կքննի և՛ պատասխան չստացած հարցերին կգտնվեն պատասխաններ՝ քրեական գործի շրջանակներում: Այսինքն այն հարցերի պատասխանները, որ մենք չենք ունենա բնապահպանության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում, կունենանք այս քրգործի շրջանակներում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ