fbpx
Քաղաքականություն

Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպությունն էլ, կարևորը ՀՀ-ն է․ Ալեն Սիմոնյան

Ամուլսարի հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ կամ ուղիղ եթերով պարզաբանումներ կներկայացնի: Այս մասին ԱԺ Իմ քայլը խմբակցության և վարչապետի հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա ասաց, որ հանդիպմանը քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Ամուլսարի շահագործման հարցը:

«Որևիցե գաղտնի բան չկա, ինչ տեղի է ունեցել, դուք տեղյակ եք: Այսօր երեկոյան կամ օրվա ընթացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ կամ ուղիղ եթերով, սպասենք, տեսնենք»,- ասաց նա:

Անդրադառնալով այն թեմային, թե ՀՀ կառավարության վրա որևք միջազգային կազմակերպություն կարող է ճնշում գործադրել, Ալեն Սիմոնյանն ասաց․  «Եթե կա փոքրիկ հնարավորություն, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպությունն էլ շուն դառնա, կարևորը Հայաստանի Հանրապետությունն է, մեր բնապահպանական մակարդակի վիճակը»։

Հարցին, թե ի՞նչ տրամադրվածություն ունի կառավարությունն այս հարցում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն:

«Կա իրավիրճակ, երբ կա հետազոտություն, որն ասում է մի բան, և կա իրավիճակ, երբ կան մյուս կողմից բնապահպաններ, որոնք ասում են մեկ այլ բան: Որևիցե նոր բան, որը նախկինում չի ասվել և հիմա կատարվելու է, հնարավոր չէ և չի լինելու»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ թե նախընտրական, թե հաջորդած ժամանակահատվածում ասվել է հետևյալը՝ եթե կլինի 0.1 տոկոս կասկած, որ դրանից կտուժի Ջերմուկը, Սևանա լիճը, այդ հանքը չի շահագործվի:

«Կա եզրակացություն, այդ եզրակացությունը կընդունվի ի գիտություն, և կառավարությունը կկայացնի իր որոշումը»,- հավելեց ԱԺ նախագահը: Նա կրկնեց, որ վարչապետն իր որոշման մասին կհայտարարի այսօր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ